Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Վահե Մացակյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։
Վահե Մացակյանը ծնվել է 1985 թվականին։
2007 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը (մասնագիտություն` ագրոնոմ),
2010-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրան՝
(մասնագիտությունը՝ անտառագետ):
Կենսաբանական գիտությունների թեկնածու է։
2011-ին սկսել է աշխատանքը Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի» պրոբլեմային լաբորատորիայում՝ որպես ավագ գիտաշխատող։
Նույն տարում աշխատանքի է անցել գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
2013թ-2018թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնի պետ։
2018 թվականի հուլիսի 11-ին նշանակվել է Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ։
2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։
Հեղինակել է 4 գիտական հոդված։