Ինրպես արդեն հայտնել ենք, այսօրվա՝ ապրիլի 10-ի տվյալներով կորոնավիրուսից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այս մասին հայտնում է․
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։
Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»։
Հավելենք, որ սա մահվան 11-րդ դեպքն էր։