Աշխատանք վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձը՝ 459 հազար դրամ

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի (06-Գ25-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի (06-Գ25-Ղ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի (06-Գ25-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (ցանկալի է հեռավար՝ [email protected] էլեկտրոնային հասցեին)

1. դիմում (ձևը կցվում է),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի ապրիլի 9-ից մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը Հիմնական աշխատավարձը 459 012 (չորս հարյուր հիսունինը հազար տասներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
գլուխ 2, հոդված 10
գլուխ 5, հոդված 20
գլուխ 6, հոդվածներ 21, 22
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138904

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 2
գլուխ 3, հոդված 4
գլուխ 5, հոդված 7
https://www.arlis.am/documentView.aspx?docid=130647

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
գլուխ 2, հոդվածներ 6, 7, 8, 9, 10
գլուխ 4, հոդված 16
գլուխ 5, հոդված 19
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150214

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 2
գլուխ 3, հոդված 7
գլուխ 4, հոդվածներ 18, 22
գլուխ 9, հոդված 40
գլուխ 11, հոդված 43
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=131562

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդվածներ 2, 3, 5, 6, 8
գլուխ 2, հոդված 9
գլուխ 4, հոդվածներ 15, 16,
գլուխ 6, հոդվածներ 19, 21, 22
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121569

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ 1, 4, 6, 7, 8
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=132534

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ 5, 7, 8, 9, 11
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=75358

«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի թիվ ՆՀ-37-Ն հրամանագրի հավելված
Ներածություն, բաժին I, կետ 3, բաժին III, բաժին IV https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=31189

«ՀՀ ռազմական դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ. դեկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-308-Ն հրամանագրի հավելված
գլուխ 1, կետ 3
գլուխ 7, կետեր 38, 40
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=41116

«Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ.
գլուխ 6, կետ 87
գլուխ 7, կետ 90
գլուխ 10, կետ 238
գլուխ 11, կետ 254
գլուխ 13, կետեր 273, 279, 305
https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
էջեր 12, 18, 30, 54
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
էջեր 5, 46, 117
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Պաշտոնական ոճ», ուսումնական ձեռնարկ, Յուրի Ավետիսյան, «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան 2011թ.
Էջեր 14, 40, 44
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/pashtonakan_voch_2011.pdf

«Գրավոր խոսք», Վ. Գաբրիելյան, 2012
էջ 232
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

«Հայոց լեզու», Լևոն Եզեկյան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան 2007թ.
էջեր 9, 53
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/ezekyan_2007.pdf

Աթոյան Վ.Կ., Ազգային անվտանգության հիմնախնդիրներ: Դասախոսություններ Եր.: «Տնտեսագետ» հրատարակչություն, 2014
գլուխ 1, էջեր 23, 26, 31
գլուխ 2, էջ 49
http://library.asue.am/open/752.pdf

Շահգելդյան Մ., Ազգային անվտանգություն. հասկացությունը, էությունը, ձևավորումը, առաջնահերթությունները. Եր. : «Նորավանք», 2003
գլուխ 1, էջեր 11, 12, 13
գլուխ 3, էջեր 34, 35
http://www.noravank.am/arm/books/detail.php?ELEMENT_ID=5197

Ղևոնդյան Ալ., «Ազգային շահերի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջնային միջավայրում, Եր., Հեղ. հրատ., 2011
գլուխ 1, էջ 25
http://ysu.am/files/book%20of%20A.Ghevondyan.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես.

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ +374 91 242 262):

Թեստի ձևանմուշը կցվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել