Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է ապրիլի 10-ի դասացուցակը․ «Ֆիզկուլտուրան չմոռանաք
Հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ մոտենում է ավարտին։
Ապրիլի 10-ին՝ 08։30-ից, Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը», 11։15-ից՝ «Բաց դասը», իսկ https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինի 8 նոր տեսադաս։
Առաջին ալիքով կհեռարձակվեն հետևյալ դասերը՝
Հայոց լեզու (7-րդ դասարան)
Թեմա՝ Բայերի խոնարհումը
Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Խաչատուր Աբովյան. 19-րդ դարի ազատագրական մտքի մեծ գաղափարախոսը
⚗Քիմիա (11-րդ դասարան)
Թեմա՝ Ածխաջրեր: Ճարպեր
Ֆիզկուլտուրա
11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝
Մաթեմատիկա. Քառակուսային ֆունկցիաների գրաֆիկները
Ֆիզիկա. Շփման ուժ
08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ դասերը՝
Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Հաղորդակից անոթներ: Հաղորդակից անոթներում հեղուկների հավասարակշռության պայմանները
Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Հիդրոստատիկ ճնշում: Հեղուկի ճնշումն անոթի հատակին և պատերին
Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Խնդիրներ պինդ մարմիններ, հեղուկ և գազեր թեմաներից
Հայոց պատմություն (9-րդ դասարան)
Թեմա՝ ՀՀ ամրապնդման գործընթացը
Հայոց պատմություն (9-րդ դասարան)
Թեմա՝ ՀՀ տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքը
Մայրենի (6-րդ դասարան)
Թեմա՝ Վիգեն Խեչումյան, «Գլուխգործոց»
Հայոց լեզու (7-րդ դասարան)
Թեմա՝ Բայի սահմանական եղանակ
Հայոց լեզու (7-րդ դասարան)
Թեմա՝ Ըղձական և ենթադրական եղանակներ
Լավ սովորեք, իսկ շաբաթ-կիրակի օրերին այցելեք ԴասԱ տեսացանկ՝ https://bit.ly/3e89jJG և վայելեք դասական երաժշտություն»,-նշել է նա։