Շուրջ 120 պաշտպանիչ դիմավահանները մարզպետարանի կողմից կտրամադրվեն առողջության առաջնային օղակի աշխատակիցներին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Արմաթ» տեխնոհամայնքն իր ներդրումն է անում կորոնավիրուսի դեմ պայքարում՝ 3D եռաչափ տպիչների միջոցով արտադրելով պաշտպանիչ դիմավահաններ բուժաշխատողների համար:

Այսօր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքի ներկայացուցիչները Կոտայքի մարզպետարանին են հանձնել մեր մարզի դպրոցների «Արմաթ» լաբորատորիաներում պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ՝ մարզի բուժհաստատություններին տրամադրելու նպատակով:

Դիմավահանները ստացել են 3D եռաչափ տպիչի միջոցով՝ օրգանական նյութերից ստացված պլաստմասսայի և անօրգանական պլաստիկատի կիրառմամբ:

Շուրջ 120 պաշտպանիչ դիմավահանները մարզպետարանի կողմից կտրամադրվեն առողջության առաջնային օղակի աշխատակիցներին։

Շնորհակալ եմ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքին (Armath Engineering Laboratories )` վստահելի գործընկեր լինելու և մշտապես մեր կողքին գտնվելու համար:

Առո՛ղջ եղեք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել