Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Սեբաստիայի փողոցում կայանված իր մեքենայից գողություն են արել։ Հափշտակել էին բջջային հեռախոս, բանալիներ, բաճկոն։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Մարտի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 67-ամյա մի տղամարդու։
Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացվել քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: