Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Արդեն վաղվանից Արարատի մարզի տասնյակ կամավորներ այսպիսի բաճկոններով են քաղաքացիներին հասցնելու բարերարների, գործարարների և կազմակերպությունների կողմից տրամադրվող օգնությունը։
Բոլորիդ նամակներին ու խնդրանքներին ծանոթացել եմ, դրանք հավաքագրվել են, կփորձենք օգնել հաշվառված սոցիալապես անապահով բոլոր անձանց, ընտանիքներին և տարեցներին։
Առողջ եղեք»։