Եռաչափ տպիչներով պատրաստված 80 պաշտպանիչ դիմավահան կտրվեն Արարատի մարզի բուժհաստատություններին

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արարատի մարզի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ և մարզպետարանին հանձնել իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված 80 պաշտպանիչ դիմավահան, որոնք կտրվեն մարզի բուժհաստատություններին։

Այս մասին տեղեկացնում են Արարատի  մարզպետարանից։

Կարևորելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների անվտանգությունը՝ այս գործում երեխաներ ընդգրկված չեն։ Միջազգային չափանիշներին համապատասխան դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը կազմակերպվել է մարզի խմբավարների միջոցով` սանիտարական բոլոր կանոնների պահպանմամբ:

Կարևոր աշխատանքի համար մարզպետը շնորհակալություն է հայտնել տեխնոհամայնքի աշխատակիցներին ՝ կարևորելով վարակի դեմ միասնական պայքարը։

Անհրաժեշտության դեպքում «Արմաթը» կարող է պատրաստել օրական մինչև 1500 պաշտպանիչ վահան։

Ի դեպ, արձագանքելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կոչին՝ այս պահին «Արմաթի» մի շարք մասնագետներ աշխատում են նաև արհեստական օդափոխության սարքի նախատիպերի պատրաստման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել