Սամվել Մարտիրոսյանը՝ Zoom-ից անվտանգ օգտվելու կանոնների մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․ «Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և աշակերտներ, Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը՝ դրանք պաշտպանելով կողմնակի ներխուժումներից:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուսուցիչներին և դասախոսներին.

  • Ձեր դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ դրանք հասանելի լինեն միայն դասերի մասնակիցների համար,
  • Գաղտաբառը տվեք միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե ամբողջ դպրոցի կամ համալսարանի խմբին,
  • Ակտիվացրե՛ք ծրագրի «Enable waiting room» կոճակը՝ այդպիսով ամբողջովին հետևելով դասերի մուտքերին:

Աշակերտներին.

  • Ձեր դասի համար ստացած գաղտաբառը մի՛ փոխանցեք կողմնակի անձանց և մի՛ տեղադրեք տարատեսակ խմբերում և էջերում: ‼Այդ գաղտաբառը միայն ձեզ համար է»,-նշում է նախարարությունը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել