Տեղյակ պահել վիրավոր կամ բնից ընկած թռչուն տեսնելիս. նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարությունը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որով դիմել է քաղաքացիներին՝ վիրավոր կամ բնից ընկած թռչուն տեսնելու դեպքում տեղյակ պահել այդ մասին։ Նշված է, թե անհրաժեշտ ի՞նչ գործողություններ պետք է անեն քաղաքացիները՝

զանգահարել՝ (015) 484 848 կամ 119,

գրել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

կամ էլ. փոստի հասցեին՝ [email protected],

զանգահարել այլընտրանքային հեռախոսահամարներով՝ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911 կամ ոստիկանություն՝ 1-02 , 010 546․914.

լուսանկարել թռչնին և հայտնաբերման վայրի, ժամանակի և այլ տվյալների մասին տեղեկատվությունը տեղադրել հետևյալ հղումով՝  www.facebook.com/groups/254072219772/permalink/10157363293704773/

Նախարարությունից հորդորում են զերծ մնալ թռչունը տուն տանելուց և տանը բուժումը կազմակերպելուց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել