Արցախի համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող (ընտրողների 72, 7 %-ը):

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ այս մասին տեղեկացրել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Սրբուհի Արզումանյանը։

Նա նշել է, որ Ստեփանակերտ քաղաքում 39 504 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 27 հազար 893 ընտրող կամ ընտրողների 70.6%-ը, Ասկերանի շրջանում՝ 12104 ընտրողից՝ 9611 ընտրող կամ ընտրողների 79.4%-ը, Հադրութի շրջանում՝ 8796 ընտրողներից 6707 ընտրող կամ ընտրողների 76.3%-ը, Մարտակերտի շրջանում՝ 13 հազար 372 ընտրողներից 9942-ը կամ 73.3%-ը, Մարտունու շրջանում՝ 17 հազար 466 ընտրողներից 12 հազար 657 ընտրող կամ 72.5%-ը, Շահումյանի շրջանում 2140 ընտրողներից 1600 ընտրող կամ ընտրողների 74.8%-ը, Շուշիի շրջանում՝ 3979 ընտրողներից՝ 2853 ընտրող կամ ընտրողների 71.7%-ը, Քաշաթաղի շրջանում` 7101 ընտրողներից 4799 ընտրող կամ ընտրողների 67.5%-ը։ Երևանի մեկ տեղամասում՝ 784 ընտրողից 409 ընտրող կամ ընտրողների 52.2%-ը։

Ըստ ԿԸՀ նախագահի՝ համապետական ընտրություններին մասնակցել են 76 հազար 471 ընտրող կամ ընդհանուր թվի (105 հազար 251) 72.7%-ը։

Ս. Արզումանյանի խոսքով՝ այս պահին ընտրական տեղամասերում սկսված են քվեաթերթիկների հաշվարկը։ Նախնական արդյունքները հայտնի կլինեն մինչև ապրիլի 1-ի, ժամը 20։00-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել