Մարտի 23-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Սիսիանի Որոտանի փողոցի 23-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա փետրվարին լինգով բացել էր Տորունիք համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի մուտքի դուռը, հետո մտել նկուղ, բայց արժեքավոր բան չգտնելով` հեռացել էր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզել են, որ կասկածվողը գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախորդ տարվա նոյեմբեր ամսին էլ էր մտել նշված տուն և դարձյալ արժեքավոր ոչինչ չգտնելով` խոհանոցի պահարանից բանալիներ էր հափշտակել:
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: