ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տարածքային ստորաբաժանումները շարունակում են մշտադիտարկումները մայրաքաղաքում և մարզերում:
Այս մասին տեղեկացնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
ԱԱՏՄ արևմտյան տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այսօր ևս դիտարկում են անցկացրել արտակարգ դրության պայմաններում գործելու իրավունք ունեցող կազմակերպություններում, պարզելու, թե որքանով են կատարում Պարետի որոշմամբ հաստատված Ուղեցույցով սահմանված ցուցումները:
Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմվում է արձանագրություն, որն ամենօրյա ռեժիմով ներկայացվում է ԱԱՏՄ ղեկավարին՝ հետագա քայլեր ձեռնարկելու համար։