Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկած համապետական ընտրություններին, ինչպես ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, այնպես էլ զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Պետք է նշել, որ հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, բանակի հրամանատարության կողմից արվել է առավելագույնը ընտրությունների ժամանակ զինծառայողների շրջանում համավարակի տարածումը բացառելու և վերջիններիս առողջությանը վնաս չհասցնելու համար: Այդ նպատակով, նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ:
Ընտրություններին մասնակցող զինծառայողները, կարևորելով յուրաքանչյուր քվեի արժեքը, իրենց քաղաքացիական պարտքը կատարում են առավել անվտանգ, բարեկեցիկ ու պաշտպանված Արցախ ունենալու համոզմունքով: