Ազգային ժողովը չընդունեց հեռախոսազանգերի հսկման վերաբերյալ նախագիծը

Խորհրդարանում այսօր՝ մարտի 31-ին, երկրորդ ընթերցմամբ չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը:

Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ զրո, նախագծերի փաթեթը չընդունվեց։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել էր, թե ինչի՞ մասին չէ նախագիծը՝ ընդգծելով, որ այդ սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։

• Արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի՛ գործելու։
• Քաղաքացիների մասին որևէ նոր տվյալ չի՛ հավաքվելու և չի՛ մշակվելու։ Օպերատորների մոտ առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար։
• Մեկտեղված բոլոր տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո։
• Այս ամենը որևէ կերպ Չի՛ ենթադրում հեռախոսային խոսակցության բացահայտում․ կարևոր է բացառապես զանգի կատարման փաստն ու տեղանքը ֆիքսելը։
• Թեև մեկտեղվելու է օպերատորների մոտ առկա տեղեկատվությունը, այդուհանդերձ, տվյալների մշակումը կարող է իրականացվել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպաակին հասնելու համար։ Այսինքն, եթե անձը ռիսկի գոտում չէ, չե՛ն կարող մշակված տվյալների հիման վրա վերլուծություն իրականացնել․ դա կհանգեցնի քրեական պատասխանատվության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել