ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է.
«Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 30-ի ժամը 11-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը 482 էր, որից 30-ը՝ առողջացած, իսկ մահվալ ելքով դեպք՝ 3-ը:
Հավելենք, որ մարտի 30-ի ուշ երեկոյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց.
«Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։
49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։
Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար»: