«Պարոն նախարար հետ տարեք այս նախագիծը, հետ տարեք, որովհետև նաև մեծամասնության պատգամավորների գնահատականոց սա հետըթաց է ժողովրդավարությունից: Ես հիմա չեմ ուզում խոսել մարդու իրավունքներից: Ուզում եմ ասել, որ դուք անիմաստ, աննպատակ գործ եք անելու»,-իր ելույթում այսօր Ազգային ժողովում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի մասին:
Նշենք, որ Նախատեսվում է հասու լինել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներին (հաճախորդի տեղորոշում), հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:
«Ինձ հաղորդագրություն է եկել՝ ևս մի քանի օր և ես խանութից գողություն եմ անելու: Նայում ես նորմալ տղամարդ է և սա զարհուրելի է: Էդ խնդիրները լուծեք»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ նախագծին խմբակցությունը դեմ կքվեարկի:
Մանրամասները տեսանյութում