Կառավարությունն այսօր՝ մարտի 30-ին արտահերթ նիստ է գումարել: Նիստին սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրեց, թե ի՞նչ նոր տվյալներ կան կորոնավիրուսի հետ կապված: Նա հարց ուղղեց առողջապահության նախարարին՝ նշելով, որ լուրեր են շրջանառվում, թե հիվանդության պատճառով մահացության դեպքերի երիտասարդացում է գնում, որքանո՞վ են սրանք արժանահավատ լուրեր: