Կորոնավիրուսի դեպքերը հասան 482-ի,՝ ավելացում՝ 58 դեպքով. ԱՆ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է.

«Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,-նշում է նա:

Բուժվածները 30-ն են, փաստացի բուժվողները՝ 449, մահվան նոր դեպքեր չեն գրանցվել, դրանք 3-ն են, իսկ բացասական թեստերը եղել են 221-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 29-ի ժամը 11-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը 424 էր, որից 30-ը՝ առողջացած, մահվալ ելքով դեպքերը՝ 3-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել