Կորոնավիուսով պայմանավորված՝ նոր փոփոխություններ են սահմանվել տուբերկուլոզով հիվանդների համար

Առղոջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 19-ին հրաման է ստորագրել։ Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակով պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը, ելնելով նման իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից և համաճարակի կանխարգելման անհրաժեշտությունից, նոր կանոններ են սահմանվել տուբերկուլոզով հիվանդների համար։

Նախարարը հանձնարարաել է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տնօրեններին՝ տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ ամենօրյա այցելությամբ ուղղակի վերահսկմամբ բուժում (ՈւՎԲ) ստացող տուբերկուլոզով հիվանդ պացիենտների (այսուհետ՝ պացիենտ) բուժումը, մինչև արտակարգ դրության ավարտը, կազմակերպել և իրականացնել հետևյալ կերպ՝

1) պացիենտին տրամադրել մեկ շաբաթվա հակատուբերկուլոզային դեղերը՝ անհրաժեշտ օրական չափաբաժիններն առանձին-առանձին փաթեթավորված,
2) սահմանել պացիենտների այցերի հստակ ժամանակացույց,
3) պացիենտներին պատշաճ տեղեկատվություն տրամադրել ստեղծված իրավիճակի, բուժման և հնարավոր կողմնակի ազդեցությունների դեպքում բուժող բժշկին անհապաղ դիմելու կարգի վերաբերյալ,
4) ապահովել բուժող բժշկի ամենօրյա կապը պացիենտների հետ՝ հեռահաղորդակցման հասանելի մեթոդներով (հեռախոսազանգեր, կարճ հաղորդագրություններ), հնարավորության դեպքում իրականացնել տեսա-ՈՒՎԲ,
5) խնդիրների, հարցերի դեպքում դիմել «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժին:

Սույն ցուցումը չի վերաբերվում տնային այցերով և ընտանիքի անդամների ներգրավմամբ ուղղակի վերահսկմամբ, ինչպես նաև գյուղական բժշկական ամբուլատորիաներում (ԳԲԱ) և բուժակ-մանկաբարձական կետերում (ԲՄԿ) բուժում ստացող պացիենտներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել