ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հաճախ մոռանում ենք, որ մեր կողքը Հերոսներ են ապրում, օրինակ Իրինա Մալխասյանը։ Բժշկական համալսարանում անցկացվում են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ:
Բուժաշխատողներին, կլինիկական օրդինատորներին, ուսանողներին գիտելիքներ և հմտություններ է փոխանցում պրոֆեսոր Իրինա Մալխասյանը»։
