Մարտի 29-ին 6 ժամով արգելվել է Վանաձորի սուպերմարկետներից մեկի գործունեությունը՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» կառավարության մարտի 16-ի և պարետի մարտի 20-ին ընդունած որոշման պահանջները մասամբ կատարելու հիմքով:
Այս մասին տեղեկացնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
6 ժամ անց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության բաժնի մասնագետները կրկին կայցելեն մշտադիտարկման. խախտումներ նկատելու դեպքում ավելի երկար ժամանակով սուպերմարկետի գործունեությունը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն: