Մի շարք մթերային խանութներ և սուպերմարկետներ 6 ժամ չեն գործի․ ցանկը համալրվել է

Պարետը որոշում է հրապարակել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ որոշ սուպերմարկետների գործունեության ծավալումը 6 ժամով արգելվել է։ Այս ցանկը համալրվել է․

Պարետը որոշել է 2020 թվականի մարտի 26-ին, 27-ին և 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները հաշվի առնելով 6 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ՝ ք.Վանաձոր, Մյասնիկյան 12 բ. (մթերային խանութ)
2) Ա/Ձ «Մարատ Մկրտչյան»` ք. Սիսիան, Ն. Ադոնցի 5/1. (մթերային խանութ)
3) ԱՁ «Սամվել Ղուլունց»՝ ք. Գորիս, Մաշտոցի 155/2.(մթերային խանութ)
4) «ԿՈՐՈՆԱ ՍՈԼԱՐԵ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արտաշիսյան փող., 88/2 շենք (1-ին և 2-րդ
հարկեր) և ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 4 շենք.
5) «ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Երևանյան 17/3. (սուպերմարկետ)
6) «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Չարենցի 8/6.(սուպերմարկետ)
7) «Սիրանուշ Գևորգյան Պապիկի» ԱՁ՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց, 15/40,
8) «ԲԵԳՈՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԱՁ՝ ք. Երևան, Խորենացի 88:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել