Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՌԴ վարչապետի որոշմանը՝ սահմանը ամբողջովին փակելու համար։
«ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բեռնափոխադրման նույն ռեժիմը կպահպանվի՝ անկախ Ռուսաստանի կառավարության՝ նոր սահմանափակումներ մտցնելու որոշումից։ ՌԴ կառավարության որոշումն անհանգստություն էր առաջացրել հայ գործարարների շրջանում: Ուզում եմ ասել, որ նման անհանգստությունը տեղին չէ, այդ որոշումը չի ազդելու ՀՀ-ի վրա, և այդ փաստը հաստատվեց քիչ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է նաև, որ ՀՀ-ում սննդի ներկրումը բնականոն ռեժիմով է ընթանում: Եղանակի պատճառով Լարսում բեռնատարների կուտակումներ կան, սակայն աշխատանքներ են տարվում՝ սովորական ռեժիմի բերելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում