Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողները կորոնավիրուսի Covid19 դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում մշտադիտարկում են իրականացրել մի շարք արտադրամասերում և խանութներում:
Վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են Պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ, մասնավորապես.
- Ապահովված չեն եղել պայմաններ ձեռքերը լվանալուց հետո չորացման համար,
- Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատողները չեն կրել դիմակներ,
- Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ,
- Չի իրականացվել աշխատակիցների ջերմաչափում, առկա չի եղել աշխատակիցների ջերմության չափման նշումներով գրանցամատյան,
- Չեն եղել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ, աշխատակիցների տնային հագուստները կախված են եղել բաց տարածքում։
Դիտարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ:
Տրվել են վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ: