Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող կիրակնօրյա բացօթյա շուկան չի գործի․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող կիրակնօրյա բացօթյա շուկան այս կիրակի եւս չի գործի։

Հարգելի բնակիչները ձեր իսկ անվտանգության համար տանից դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, խուսափեք մարդկային կուտակումներից։

Կորոնավիրուսով վարակելու, ինչպես նաեւ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն վարչական կամ քրեական պատասխանատվության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել