Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Տեղական ինքնակառավարում – մասնավոր հատված համագործակցության ևս մեկ փայլուն օրինակ՝ միտված կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին ու այս դժվարին իրավիճակում մեր հայրենակիցներին աջակցելուն:
Կամարիս համայնքում գործող «Ռոք Բերի» ՍՊԸ ջերմատան և համայնքապետարանի նախաձեռնությամբ Կամարիս համայնքի ղեկավարը այցելել է Ծաղկաձոր՝ մեկուսացման մեջ գտնվող մեր փոքրիկ հայրենակիցներին «Ռոք Բերի» ընկերության անուշահամ ելակները հյուրասիրելու։
«Ռոք Բերի» ՍՊԸ–ի և Կամարիսի համայնքապետարանի համատեղ ծրագիրը պարբերական բնույթ է կրում:
Շնորհակալ եմ «Ռոք Բերի» ՍՊԸ-ին՝ այսպես համախմբված և միասնական գործելու համար:
Առողջ եղեք»: