Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որպեսզի քաղաքացիներին իրենք ցույց տան դրանք:

Ասեմ նաև, որ ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է https://ac19.am/app/mobility հղումով: Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը:

Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից կարող եք օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել