Գարնանն ընդառաջ՝ գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում «ՀԱՌ» ՍՊԸ-ն ՏԿԵՆ Ջրային Կոմիտեի պատվիրակությամբ իրականացնում է ջրանցքների մաքրման աշխատանքներ։
Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։
Այս պահին կենցաղային աղբից մաքրվում են Արզնի-Շամիրամ ջրանցքի Եղվարդի հատվածը:
Մեր քաղաքացիներին խնդրում և հորդորում ենք՝ զերծ մնալ կենցաղային աղբը ջրանցքներ նետելու արատավոր սովորություններից. չէ՞ որ այդ ջրով ոռոգվում են մեր և հարևան մարզերի այգիներն ու ցանքատարածությունները: