Միջազգային իրավական գործիքները՝ կոռուպցիայի դեմ պայքարում․ դասընթաց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Մարտի 26-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «Միջազգային իրավական գործիքներ և հակակոռուպցիոն ձևաչափեր», բանախոսը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։

Սյուզաննա Սողոմոնյանը  ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում մեծ դերակատարություն ունեցող յուրաքանչյուր կառույցի դերը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար վերջիններիս կողմից պետություններին առաջարկվող իրավական գործիքները։ Նա առանձնապես կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող միջազգային հետևյալ կառույցները՝ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության դեմ պայքարի գրասենյակ (UNODC), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանց (OECD), Եվրոպայի խորհրդի «Գրեկո» խումբ (GRECO) և այլն: Անդրադարձ կատարվեց նաև հակակոռուպցիոն միջազգային պայմանագրերին։

Դասընթացի ընթացքում քննարկվեց նաև ունկնդիրների կողմից իրականացված առաջադրանքների արդյունքները, իսկ ավարտին ունկնդիրները ստացան իրենց առաջին խմբային առաջադրանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել