ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 372, որից 28-ը՝ առողջացած, 344-ը՝ փաստացի բուժվող, բացասական թեստերը եղել են՝ 2172-ը, մահվան դեպքը՝ 1-ն է:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 27-ի ժամը 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը 329 էր, որից 18-ը՝ առողջացած, բացասական թեստերը եղել էին՝ 1625-ը, իսկ մահվալ ելքով դեպք՝ 1-ը:
Դեպքերի քանակն ըստ մարզերի՝ մարտի 27-ի դրությամբ:
Մարզ |
Դեպքերի քանակ |
---|---|
Երևան | 151 |
Արագածոտն | 4 |
Արարատ | 56 |
Արմավիր | 52 |
Կոտայք | 57 |
Լոռի | 2 |
Շիրակ | 5 |
Սյունիք | 2 |