Կարմիր գծեր. դատարանի որոշմամբ պաշտոնյան խախտել է քաղաքացու իրավունքները, վատնել՝ պետական և համայնքային ռեսուրսները

Փաստաբան Տիգրան Ղազարյանից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչական դատարանը մարտի 17-ին արձանագրել է, որ պաշտոնատար անձը ոչ միայն կոպտորեն խախտել է ֆիզիկական անձի իրավունքները, այլև վատնել է պետական և համայնքային ռեսուրսները, որոնք ուղղվել են կարմիր գծերում ավտոմեքենան կայանելիս տուրքը չվճարելու հետ կապված գործի քննությանը:

Նիստը նախագահել է դատավոր Կարեն Զատիկյանը:

«Միևնույն ժամանակ արձանագրել է, որ նման գործերը բազմաթիվ են: Նշեմ, որ հարցը վերաբերում է կարմիր գծերում ավտոմեքենան կայանելիս տուրքը չվճարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքերին:
Հաշվի առնելով նմանատիպ գործերի քանակը և այն, որ դատարանի կողմից արձանագրվել է պետական և համայնքային ռեսուրսների վատնման փաստը՝ պատրաստվում ենք հիշյալ դատական ակտը ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ենթադրյալ արարքին տրվի նաև քրեաիրավական գնահատական»,-նշում է փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել