Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն Արմավիրի մարզի բուժհաստատություններին է նվիրաբերել ռեսպիրատորներ, պաշտպանիչ ակնոցներ և նիտրիլային ձեռնոցներ: Համապատասխան բժշկական պարագաներն այսօր կտրամադրվեն բուժհաստատություններին:
Արդյունավետ համագործակցության և գործուն աջակցության համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակին»։
