Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են

Մարտի 16-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում էր կայացվել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։

ԵԱՏՀ խորհրդի մարտի 16-ի N 21 որոշումը վերաբերում է անհատական պաշտպանության միջոցներին, ախտահանման միջոցներին, առանձին բժշկական սարքավորումներին և նյութերին:

Որոշումն արդեն ուժի մեջ է մտել և տարածվում է որոշման հավելվածում նշված ցանկի ապրանքների վրա, որոնք ԵԱՏՄ մաքսային տարածք են ներմուծվել 2020 թվականի մարտի 16-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել