«Խորոված, նարինջ, կիվի, անանաս, կաթ ու մածուն». Արսեն Թորոսյանի շրջայցը Ծաղկաձորում՝ մեկուսացված անձանց մոտ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում մեկուսված անձանց պահման վայրերում: Նա ուղիղ եթերում ներկայացնում է նաև բուժաշխատողներին:

Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանը ևս նրա հետշրջում է, ով արդեն 27-րդ օրն է, ինչ Ծաղկաձորում է և Կոտայքի մարզի պատասխանատուն է:

Նախարարը նախ գնացել է «Նաիրի» հանգստայն տուն, այնուհետև՝ Գրողների միության հանգստյան տուն:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցը՝ Սպարտակը արդեն 9-րդ օրն է 24 ժամյա ռեժիմով գտնվում է այստեղ ու հետևում է մեր քաղաքացիների առոջղությանը»,-ներկայացրեց նախարարը:

Բուժաշխատակիցը տեղեկացրեց, որ ինքը 80 հյուր ունի այդտեղ, որոնք իրենց շատ լավ են զգում: «Ունենք լավ բարերարեր, ունենք տարբեր մարդիկ, որ օգնում են մեզ, սնունդը բարձրակարգ՝ խորոված, նարինջ, կիվի, անանաս, բնական հյութեր»,-թվեց նա:

Նա նաև հավելեց, որ հղիների համար Դավիթ Կարապետյանը կաթ և մածուն է միշտ բերում: «Շատերը կան, որ 14 օր էլ ուզում են հետաձգել այստեղ իրենց մնալը»,-ասաց նա: Դավիթ Կարապետյանն էլ նշեց, որ Սպարտակն ամեն օր սարից ձնծաղիկ է բերում կանանց համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել