Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի հետ կապված թարմ նորություններից:
Նա հիշատակեց, երեկ գրանված 72-ամա հիվանդի մահվան դեպքը: «Սա էլ մեզ ցույց տվեց, որ հիմնականում բարդությունները առաջանում են մեր տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ և շատ կարևոր է հատկապես նրանց պաշտպանությունը վարակի տարածումից, որ նրանք զերծ մնան վարակվելուց՝ ինչքան հնարավոր է»,-ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ երեկ 40 մեկուսացված անձ տուն է ուղարկվել, այսօր արդեն 10 անձի մոտ վիրուսի բացակայություն է գրանցվել և ստացվում է, որ 28 բուժված քաղաքացի արդեն ունենք: Ինչ վերաբերում է դեռ հիվանդներին, նա նշեց, որ մեկ ծայրահեղ ծանր դեպք ունենք:
Նա նաև հավելեց, որ իր մայրիկի հետ կորոնավիրուսով վարակված է նաև 2 ամսական երեխա:
Մանրամասները՝ տեսանյութում