Քաղաքապետի կարգադրությամբ դպրոցներից մեկում ֆինանսական աուդիտ կանցկացվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 20-ին կարդագրություն է ստորագրել՝ դպրոցներից մեկում աուդիտ անցկացնելու վերաբերյալ: Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 41-րդ գլխի 177-րդ կետով.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 18-ի N 527-Ա որոշման N2 հավելվածը, 2020 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 1-ը «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացնել 2018-2020 թվականների հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական աուդիտ։

2. «Երևանի հ.144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Գևորգյանին (խմբի ղեկավար) և Հ.Հակոբյանին»:

Հավելենք, որ կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել