Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները մինչև մարտի 31-ը փակ կլինեն

ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես նշվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրության պարետի 2020թ. մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ հայտնում ենք, որ մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները:

Շարունակե՛ք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել