Հրապարակվել է մարտի 27-ի դասացուցակը

«Մարտի 27-ի դասացուցակը

Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝

Մայրենի (4-րդ դասարան)
Թեմա՝ Լեոնարդո դա Վինչի, «Դեղձենին»

Հայոց պատմություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Կիլիկյան Հայաստան․ Լևոն Մեծագործ, պետության զարգացում

Մեդիագրագիտություն (7-8-րդ դասարաններ)
Թեմա՝ Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգները

Ֆիզկուլտուրա

11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝

◾Մաթեմատիկա. Գծային հավասարումների համակարգ, գծային հավասարումների համակարգի լուծում
◾Ֆիզիկա. Անկյան տակ նետված մարմինների վերաբերյալ խնդիրների լուծում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կլինեն հետևյալ դասերը՝

14։00 – Բնագիտություն (6-րդ դասարան), թեմա՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
14։30 – Կենսաբանություն (9-րդ դասարան), թեմա՝ Միջավայրի կենսածին գործոնները
15։00 – Մայրենի (5-րդ դասարան), թեմա՝ Տերյան, «Աշնան» բանաստեղծություն
15։30 – Մայրենի (5-րդ դասարան), թեմա՝ Հնչյունափոխություն»,-նշված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել