Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը կտրամադրվի մեկուսացված անձանց

Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունն ամբողջությամբ կտրամադրվի մեկուսացման կարիք ունեցող անձանց: Կայացված որոշման մասին հանգստյան տունը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,-ասված է գրառման մեջ:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասել էր, որ հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում, եւ նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ։ Քանի որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված հյուրանոցներն ըստ էության հիմնականում դատարկ են, վարչապետը հանձնարարել էր կապ հաստատել դրանց ղեկավարների հետ, բանակցել եւ հնարավորության դեպքում հասնել այն դրական արդյունքին, որ հնարավոր լիներ անձանց մեկուսացումները կազմակերպել այդ վայրերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել