Շտապօգնության ծառայությունից հայտնում են, թե որ դեպքում անձը պետք է զանգի 1-03։
- Հանկարծակի առաջացած հիվանդությունների /սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական, որովայնի խոռոչի և այլ օրգանների գործունեության սուր զարգացող խանգարումների/ դեպքերում.,
- դժբախտ պատահարների /վնասվածքների,այրվածքների, թունավորումների, կայծակնահարությունների, էլեկտրահարությունների, ջրահեղձությունների և այլն/ դեպքերում,
- արտակարգ իրավիճակների /ՃՏՊ-ների, զանգվածային վնասվածքների, թունավորումների և տարերային աղետների/ ժամանակ.
քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձքելի բժշկական օգնություն, - վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձքելի բժշկական օգնության կամ հոսպիտալիզացման անհրաժեշտություն:
Մնացած բոլոր դեպքերոմ հարկավոր է դիմել Ձեր տեղամասային պոլիկլինիկա կամ ընտանեկան բժիշկին, ստանալ համապատասխան բուժում կամ ստացիոնար բուժման ուղեգիր: