Կորոնավիրուսով վարակված դպրոցահասկան երեխաներ կան, 2 ամսական՝ ոչ. նախարար Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարությունում այսօր՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում 2 ամսական երեխա կորոնավիրուսով վարակված չէ, բայց դպրոցահասկան երեխաներ կան, բայց իրենց լավ են զգում և սիմպտոմներ չունեն:

«Այո, երեխաները միգուցե դառնան վիրուսի տարածման աղբյուր, բայց իրենց օրգանիզմի վրա վիրուսի ազդեցություն, նկարագրված դեպքերի համաձայն՝ չկա: Եթե հաշվի առնենք, որ աշխարհում մոտ 500 հազարի է հասնում վարակվածների թիվը, երեխաների մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում կամ գիտական հոդված չկա, նույնն էլ մենք ենք տեսնում մեր երկրում:

Նա նշեց նաև, որ կլինի հիվանդացությունների քարտեզ, որում կնշվի, թե Հայաստանի ո՞ր հատվածներում են դեպքեր արձանագրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել