Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մարտի 26-ի նիստին հայտնեց, որ միանվագ նպաստ կտրամադրվի անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքներին, որտեղ ծնողները մարտի 13-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում զրկվել են աշխատանքից:
Աջակցությունը միանվագ նպաստի ձևով, կկազմի նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:
Կառավարութունից ավելի ուշ հայտնեցին, որ աջակցությունը կտրամադրվի այն դեպքում, երբ.
- երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում.
- ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել.
- ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.
- միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:
- Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:
Մանրամասները՝ տեսանյութում