Երեկվա համեմատ նոր 25 դեպք է գրանցվել, ընդհանուր՝ 290 դեպք. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 290, որից 18-ը՝ առողջացած, 272-ը՝ փաստացի բուժվող, բացասական թեստերը եղել են՝ 1440-ը, իսկ մահվալ ելքեր չկան:

Հայաստանում մարտի 25-ի ժամը 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը 265 էր, որից 16-ը՝ առողջացած, բացասական թեստերը եղել էին՝ 1315-ը, իսկ մահվալ ելքեր չկան:

Մարտի 25-ի երեկոյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց. «Ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել