Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպող բժշկական անձնակազմի վերապատրաստման ինտենսիվ դասընթացները շարունակվում են:
«Դրանց ընթացքում նոր կազմավորվող կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված բժշկական կենտրոնների բուժանձնակազմը ուսանում է թե՛ հիվանդության կլինիկական, թե՛ համաճարակաբանական հարցերը, որպեսզի պատրաստ լինի կանխարգելել և բուժել հիվանդությունը»: