Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով․ Արսեն Թորոսյան

Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Այս մասին հայտարարություն է արել առղոջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 18։

Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել