ՔԿ-ի ստորաբաժանումները դադարեցնում են քաղաքացիներից հարցումների, բողոքների թղթային ընդունման գործընթացը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։

Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։

Հորդորում ենք ՀՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ ֆեյսբուքյան պաշտոնական էջի կամ ներքոնշյալ էլեկտրոնային փոստերի միջոցով՝

Կենտրոնական մարմին՝ [email protected]

Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ [email protected]

Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումներ.

Երևան քաղաքի քննչական վարչություն՝ [email protected]

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ [email protected]

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ [email protected]

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ [email protected]

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ [email protected]

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ [email protected]

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին՝ [email protected]

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ [email protected]

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ [email protected]

Մարզային ստորաբաժանումներ.

Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ [email protected]

Արարատի մարզային քննչական վարչություն՝ [email protected]

Արմավիրի մարզային քննչական վարչություն՝ [email protected]

Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն՝ [email protected]

Լոռու մարզային քննչական վարչություն՝ [email protected]

Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ [email protected]

Շիրակի մարզային քննչական վարչություն՝ [email protected]

Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ [email protected]

Զինվորական քննչական գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումներ.

Առաջին կայազորային քննչական բաժին՝ [email protected]

Երկրորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]

Երրորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]

Չորրորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]

Հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]

Վեցերորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]

Յոթերորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]

Ութերորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]

Իններորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]

Տասերորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]

Պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել 011 880-158, 011 880-159, 011 880-160, 011 880-156 (ընդհանուր բաժին), 011 880-177, 011 880-175 (տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին) հեռախոսահամարներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել