Կառավարությունը կաջակցի փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին․ էկոնոմիկայի նախարարություն

Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է երրորդ միջոցառումը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին աջացկելու նպատակով: Միջոցառման նպատակն է օժանդակել սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներիմոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:

Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Ծրագիրն ուղղված է տնտեսավարողների համար ստեղծելու ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն՝ շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու համար։

Ծրագրի փուլերը և գործիքները նկարագրված են միջոցառման նախագծում
https://bit.ly/2y9eEzN

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել