Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանի մարտի 16-ի որոշմամբ՝ Գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել Սերգեյ Մեղրյանը:

Իրավաբան․ net-ը ներկայացնում է Սերգեյ Մեղրյան կենսագրությունը

Ծնվել է ք. Երևան, 09.02.1976թ.

Կրթություն

1982-1992թթ. Երևանի թիվ 150 միջնակարգ ռուսական դպրոց

1992-1997թթ.  Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլ­տետ

1997-2000թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա

 Վերապատրաստման ծրագրեր

1999թ.Միջազգային առևտրային իրավունք (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ)

2000թ. Առևտրային վեճերի լուծումը Առևտրի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային առևտրային արբիտրաժ (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ)

Աշխատանքային փորձ

1999-2000թթ.   ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս

1999-2004թթ.  ԵՊՀ ուսանողական իրավաբանական խորհրդատվության (իրավաբանական կլինիկայի) դասախոս-կոորդինատոր

2000-2006թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ

2006-2007թթ.ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ

2007-2018թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ

2002-2007թթ.«Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ (համատեղությամբ)

2002-2007թթ.  «Հայ Հրուշակ» ԲԲԸ իրավաբան (համատեղությամբ)

2003-2004թթ. «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտոր (համատեղությամբ)

2014-2018թթ.Հայաստանի Հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գնահատման հանձնաժողովի գիտնական-անդամ (համատեղությամբ)

2012-2018թթ.  Մասնակցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի գործունեությունը

2016-2018թթ.  Մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հայեցակարգի, իսկ ապա նաև  Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մշակմանը և համակարգել Եվրոպայի խորհրդ հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբերի գործունեությունը

2015-2019թթ.  Պարբերաբար դասավանդել է «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» ՊՈԱԿ-ում, Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում, Հայաստանի Հանրապետության  արդարադատության ակադեմիայում

2018-2019թթ. Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ

2018թ. առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ

Պետական պարգևներ

2013թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար

Հրատարակումներ

50-ից ավելի մենագրություններ, դասագրքեր, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկներ, գիտական հոդվածներ

Աշխատությունների ցանկը տե՜ս http://ysu.am/faculties/hy/Law/section/staff/person/Sergey-Meghryan

Լեզուների իմացություն

հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց) և անգլերեն (iTEP-High Intermediate Level)

Ընտանեկան դրությունը

ամուսնացած, երկու դուստր

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել