Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. ՄԻՊ

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ:

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից։

Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝

Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,

դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,

արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը,

դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը,

մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,

ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը,

օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,

ամուսնանալու ազատությունը,

երեխայի իրավունքները,

կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),

մտքի և կրոնի ազատությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել